Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Ինչպես գաղտնաբառերով կոդավորել կամ թաքցնել թղթապանակները
14.05.2013, 17:39

Թղթապանակները կամ ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու ծրագրեր: Այսօր կխոսենք դրանցից մեկի մասին: Գոյություն ունի Folder Lock ծրագիր, որի միջոցով կարող ենք անել վերը նշված գործողությունները: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 տարբերակ՝ կոդավորել և արգելափակել: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք թե ինչպես է այն աշխատում:

1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):
2. Ընտրեք Create New Locker:
3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:
4. Ընտրեք Lock տարբերակը

5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock: 



Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock:

 

Ծրագիրը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: ape
Դիտումներ: 355 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: